«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակման ուղղությամբ

30/06/2021

«Կարմիր խաչն ուղղակիորեն կապ ունի ձերբակալվածների հետ: Եվ հուսով եմ, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խնդրի լուծում»,- «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերը:
Մաուրերը հաստատեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն արդեն այցելել են ձերբակալվածներին, բայց կազմակերպությունը չի տալիս կալանքի պայմանների հանրային գնահատական:
«Սա գաղտնի գործընթաց է: ԿԽՄԿ-ն համագործակցում է տարածաշրջանի իշխանությունների հետ», - բացատրեց կազմակերպության ղեկավարը:
Անդրադառնալով Ադրբեջանում դիվերսանտ համարվող հայ զինվորականների խնդրին ՝ Մաուրերը նշեց, որ Բաքուն ԿԽՄԿ-ին տեղեկացրել է ձերբակալվածների կարգավիճակի վերաբերյալ Երեւանի հետ ծագած տարաձայնությունների մասին:
«Բաքուն և Երևանը պետք է իրար հետ լուծեն այս խնդիրը», - շեշտեց նա:
@AzeSputnik
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան