«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրաքում իրանցի զինյալներին

24/01/2024

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները հարվածել են Իրաքում իրանցի զինյալների կողմից օգտագործվող օբյեկտներին՝  ի պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի վրա հարձակումների, գրում է VOA-ն։
«ԱՄՆ ուժերը անհրաժեշտ և համաչափ հարվածներ են հասցրել երեք օբյեկտների, որոնք օգտագործվում են իրանական «Քաթայբ Հեզբոլլահ»-ի և Իրանի հետ կապված այլ խմբավորումների կողմից Իրաքում», – ասել է Օսթինը:
«Այս թիրախային հարվածներն ուղղակի պատասխան են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ Իրանի կողմից հովանավորվող խմբավորումների սրացող հարձակումների», – ասել է նա՝ նկատի ունենալով «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման դեմ միջազգային դաշինքը:
«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Պենտագոնի աղբյուրը հայտնել է, որ հարվածը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ իրանցի զինյալները անօդաչու սարքերով հարձակվել են Իրաքի արևմտյան Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա:
Շաբաթ օրը բազան հարձակման է ենթարկվել Իրաքից արձակված բալիստիկ հրթիռների համազարկով։ Թեև հրթիռների մեծ մասը խոցվել է, Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը ասել է, որ  բազային հարվածած մի քանի հրթիռներ գանգուղեղային վնասվածքներ են պատճառել ամերիկացի չորս զինծառայողի: