«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական արմատներով ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ

04/12/2021

Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարի 12-րդ տուրում «Բավարիան» 7-2 հաշվով ջախջախեց «Մայնցին»։

Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հայկական արմատներ ունեցող Հրանտ-Լեոն Ռանոսը։ «Բավարիան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Ի դեպ, Հրանտը պարբերաբար ընգրկվում է «Բավարիա»-յի  հիմնական թիմի մարզումներին։ Մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վերջինիս հետ մեծ հույսեր է կապում։ Հաղորդում է Armsport.am-ը։