Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում երեք ուղղությամբ խախտել է հրադադարը
15/06/2023
Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հետ շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։