«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աթլետիկոյի» հարձակվողն ուշագնաց է եղել մարզման ժամանակ

24/03/2021

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն մարզման ընթացքում կորցրել է գիտակցությունը: 24-ամյա ֆուտբոլիստին օգնության են հասել ակումբի բժիշկները, հայտնում է Marca-ն:
Դեմբելեն ուշագնաց է եղել ճնշման կտրուկ տատանման պատճառով: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Ուշքի գալուց հետո նա կարողացել է մեքենայով մեկնել տուն:
Հիշեցնենք, որ փետրվարին Մուսա Դեմբելեն վարակվել էր կորոնավիրուսով: