Հունաստանում ինքնաթիռ է կործանվել
21/06/2021
Հարավային Հունաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել:
Armlur.am ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Greek City Times թերթը։
Մեկ շարժիչով փոքր ինքնաթիռը կործանվել է Հունաստանի Պելլեպոնես քաղաքում, որի հետևանքով մահացել են օդաչուն և մեկ ուղևոր։
Ինքնաթիռի կործանման մասին ահազանգել են հարևան գյուղի բնակիչները, ինչից հետո հրշեջները տարածքում հայտնաբերել են օդաչուի և ուղևորի մարմինները։