«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ԹՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԳ․ ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

03/09/2021

Այսօր Հրաչյա Սարուխանը կդառնար 74 տարեկան

Թաղվելով մեղքի խորաբաց վերքում
Ողբերգակ դարձա սեփական եսի...
Ապրած ու չապրած կյանքերս երկու
Ուզում են թքել իրար երեսի։

Ինձնից երբևէ նեղսրտած մարդի՛կ,
Բարեսիրտ տղե՛րք, կույսե՛ր հոլանի,
Թող ձեր բոլորի ծննդյան առթիվ
Ծննդյան օրս ձեր ցա՜վը տանի...

Իսկ եթե վաղը հանդիպենք նորից,
Ու առաջվա պես ձեզ վիշտ պատճառեմ, -
Թող արհամարվեմ երկնային Հորից,
Եվ սատանաներն իմ մասին ճառեն...

Թեև թողության երգեր եմ երգում՝
Ողբերգակ դարձած սեփական եսի,
Ապրած ու չապրած կյանքերս երկու
Ուզում են թքել իրար երեսի։