«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք վերլուծաբան. «Թուրք ազգը Թուրքիայում վերջին 100 տարում այնքան նվաստացած չի եղել, որքան հիմա»

07/06/2023

Թուրք ազգը Թուրքիայում վերջին 100 տարվա ընթացքում այնքան նվաստացած չի եղել, որքան հիմա: Այդ մասին սոցցանցում գրել է ձախակողյան քաղաքական հայացքներով հայտնի թուրք մարզական վերլուծաբան Բիլգին Գյոքբերքը: Գրառումն արվել է Թուրքիայում ապաստանած միլիոնավոր փախստականների համատեքստում։

Ըստ գրառման հեղինակի՝ մինչև անգամ թուրք տաքսիստները, երբ տեսնում են թուրքի, հաճախ զարմանում են, քանի որ փախստականների թիվը Թուրքիայում խիստ աճել է վերջին տարիներին:

«Հանրապետության 100 ամյակին ազգային իշխանությունների շնորհիվ թուրքի վարկանիշը Թուրքիայում հավասարվել է զրոյի»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ մեծ աղմուկ էր հանել «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածուի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիայում այժմ կա 10 մլն փախստական, ինչին անմիջապես հակադարձել էր Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ պնդելով, որ նրանց թիվը մի փոքր է գերազանցում 3.5 միլիոնը։

https://www.ermenihaber.am/