«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով.Ալիև

25/04/2024

Թեև նոյեմբերի 9-ի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» տերմինը չկա, սակայն գրված է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որը վերահսկելու են ՌԴ սահմանապահ ուժերը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ փաստաթղթի տակ:

«Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Բայց նրանք ստորագրել են, իսկ հիմա ուզում են ազատվել այս կետից, բայց դա անհնար է։ Նրանք ուղղակի արգելափակում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ այս ցամաքային կապը կառուցելու հնարավորությունը, և այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է: Մեր դիրքորոշումը հետևյալն է. եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, և ցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմի միջոցով։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։