«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Երևանում ֆրանսիական կամերային երաժշտության երեկո կանցկացվի

20/04/2021

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում ապրիլի 20-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Արամ Խաչատրյան համերգասրահը հրավիրում են մասնակցելու ֆրանսիական կամերային երաժշտության համերգի:
Երեկոյին հնչելու են Մորիս Ռավելի, Գաբրիել Ֆորեի, Ժյուլ Մասնեի, Ֆրանսիս Պուլենկի, Կլոդ Դեբյուսիի, Արթուր Օնեգերի ստեղծագործությունները: Ելույթ են ունենալու դաշնակահարներ Մարգարիտա Մկրտչյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Ճուղուրյանը, Արմեն Սահակյանը, Մարգարիտա Ասատրյանը, Ռուզաննա Խասապետյանը, թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը,  սոպրանո Անժելա Բադալյանը, ֆլեյտահար Թամար Հարությունյանը, տենոր Գուրգեն Պողոսյանը, կլարնետահար Նարեկ Աթոյանը: