«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կաննի կինոփառատոնը բացվում է Լեոս Կարաքսի նոր ֆիլմով

19/04/2021

Ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Լեոս Կարաքսի «Անետ» ֆիլմով բացվելու է Կաննի կինոփառատոնը, որը կայանալու է հուլիսի 6-17-ը:

kulturomania.ru-ն գրում է, որ «Անետ»-ը Կարաքսի առաջին անգլալեզու ֆիլմն է, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Մարիոն Կոտիյարը, Ադամ Դրայվերը, Սայմոն Հելբերգը:

Ֆիլմի գործողությունները կատարվում է Լոս Անջելեսում: Սթենդ ափ կատակերգու Հենրին և նրա կինը սովորել են գլամուրային կյանքին և իդեալական զույգ են, բայց նրանց առաջին երեխայի ծնունդը փոխում է ամեն ինչ: Խորհրդավոր աղջկան վիճակված է անսովոր ճակատագիր:

«Անետ»-ը Կարաքսի վեցերորդ կինոնկարն է՝ հիմնված նրա բուն գաղափարի վրա: Ֆիլմը կներառվի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում և միաժամանակ կհայտնվի վարձույթում՝ Ֆրանսիայում: