«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն սկսում է սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար

18/06/2021

Եվրամիությունը որոշում է կայացրել սահմանները բացել ԱՄՆ քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ТАСC-ը՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի տարածած հայտարարությանը:

Նշվում է, որ 2021 թվականի հունիսի 18-ից անդամ պետությունները պետք է աստիճանաբար վերացնեն արտաքին սահմաններով ուղևորությունների սահմանափակումները հետևյալ երրորդ երկրների՝ Ալբանիայի, Ավստրալիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Լիբանանի, Նոր Զելանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռուանդայի, Սերբիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, ԱՄՆ-ի, Չինաստանի բնակիչների համար: Այս ցուցակը կվերանայվի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը առաջարկել էր մեղմացնել եվրոպական երկրներ մուտքի սահմանափակումները բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներից եկած քաղաքացիների և նրանց համար, ովքեր ուղևորությունից երկու շաբաթ առաջ ստացել էին կորոնավիրուսի պատվաստանյութի երկու բաղադրիչ: Այս դեպքում պատվաստանյութը պետք է լինի եվրոպական կարգավորողի կողմից հաստատվածներից մեկը: