«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ասում էր՝ ոչ մեկդ հետևիցս չլացեք. Մեսրոպ Հարությունյանը կամավոր էր մեկնել՝ պաշտպանելու հայրենիքը

04/08/2021

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Մեսրոպ Հարությունյանը կամավոր է մեկնել՝ պաշտպանելու հայրենիքը: Այս մասին գրում է Իրավաբան.net-ը:

«Նպատակներ շատ ուներ, ամեն անգամ ասում էր՝ ես այնպիսի մարդ եմ դառնալու, որ ինձնով հպարտանաք, այդպես էլ կար»,-պատմում է մայրը՝ Օվսաննա Գրիգորյանը:

Մեսրոպը սովորել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, սպորտային լրագրության բաժնում:

Մեսրոպը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:

«Երբ կռիվը սկսվեց, ես աշխատանքի էի, զանգահարեց ասաց՝ մամ, ուզում եմ գրվեմ, գնամ: Թաքուն գնաց վայենկոմատ: Հոկտեմբերի 5-ին մեկնել է»,-պատմում է մայրը:

Մեսրոպ Հարությունյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 14-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է հոկտեմբերի 14-ին:

Մանրամասները՝ տեսանյութում