«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղցած մարզումները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների

27/04/2021

Պարբերաբար քաղցած մարզումները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների, ինչպես մկանային վնասվածքների այնպես էլ սրտի հետ կապված:

 Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան Rsport.ria.ru-ն հայտնում է, որ նախաճաշից առաջ ցանկալի է միայն ձգումներ ու շնչառական վարժություններ կատարել: Իսկ ահա ծանրություններով մարզումները թույլատրվում են միայն 1,5-2 ժամ անց առավոտյան սննդի ընդունումից, որը պետք է թեթեւ լինի: Արթնանալուց հետո մասնագետը խորհուրդ է տալիս սպիտակուցային կոկտեյլ ընդունել՝ մրգերի եւ բանջարեղենի հետ միասին: Սակայն բժիշկը խորհուրդ չի տալիս սմուզի խմել:

Մասնագետը հիշեցրել է, որ դատարկ ստամոքսով մարզումների ժամանակ սրտի եւ այլ մկանների վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է՝ գլիկոգենի պակասի պատճառով դրանք սկսում են «այրվել» ճարպի փոխարեն:

«Ծանր վարժությունների ժամանակ մարզիկները հատուկ ածխաջրեր են ընդունում՝ գլիկոգենի պաշարները լրացնելու համար: Բայց ձեզ հետ մեր կյանքում սովորաբար այլ խնդիրներ կան՝ նիհարել, ավելորդ քաշը գցել: Եւ այդ դեպքում մարզման ընթացքում ածխաջրերի ընդունումը բոլորովին ավելորդ կլինի:

Իդեալականը, իհարկե, քիչ թե շատ լուրջ սպորտը օրվա երկրորդ կես տեղափոխելն է, իսկ առավոտյան ավելի հանգիստ բանով զբաղվելը»,- իր Instagram-ում գրել է մասնագետը: