«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիտնականերն ի հայտ են բերել խնձորի օգտագործման անսպասելի արդյունք

01/03/2021

Գիտնականները պարզել են, թե ինչպես է խնձոր ուտելը ազդում մարդկանց հիշողության զարգացման վրա: Հետազոտությունը հրապարակվել է Stem Cell Reports ամսագրում:

Քվինսլենդի համալսարանի և Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների գերմանական կենտրոնի մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել մկների վրա: Նրանք աճեցրել են մեծահասակ մկների գլխուղեղի ցողունային բջիջներ, այնուհետև դրանցում ավելացրել են կվերցետին կամ խնձորում պարունակվող հիդրօքսիբենզոիկ-2 թթու՝ ֆիտոէլեմենտներ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն ՝ խնձորի մեջ այդ նյութերի բարձր կոնցենտրացիան խթանում է նեյրոգենեզը՝ նոր նեյրոնների առաջացման գործընթացը:

Հետազոտողների հայտարարությամբ՝ ստացված ազդեցությունը համեմատելի է վարժությունների ազդեցության հետ, որոնք, ինչպես հայտնի է, նպաստում են նոր նեյրոնների առաջացմանը: