«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է մշակել

16/06/2020

Թուրքիան Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն ներխուժելու ծրագրեր է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերին:

Ենթադրվում է, որ ծրագրերը պատրաստվել են Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից՝ որպես անկանխատեսելի հանգամանքներ՝ կապված Սիրիայում իրադարձությունների զարգացման, զորքերի տեղաշարժման ժամանակ արևմտյան ճակատում հարձակողական և զսպող հնարավորությունների պահպանման հետ:

«Թուրքական զինված ուժերի գործողությունների պլանավորման հրահանգ» անվանումով շնորհանդեսը թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։ Nordic Monitor-ի զեկույցի համաձայն, սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, թարմացվել և լրամշակվել է որոշ վաղ նախագծերի քննարկումից հետո, և, որ ծրագիրը դեռևս կարող է ակտիվ լինել:

Փաստաթղթում ներառվել են նաև Հայաստան ներխուժման պլանները: Տվյալ դեպքում գործողությունը կոչվում էր «TSK Altay Harekât Planlama Direktifi», որը թվագրվում էր 2000թ. օգոստոսի 15-ով։

Փաստաթղթերի փոխանակումն իրականացվել է գլխավոր շտաբի բարձրագույն հրամանատարների կողմից պաշտպանված ներքին էլեկտրոնային փոստի միջոցով, հաղորդում է լրատվական պորտալը: Նրանք, հավանաբար, պատահաբար արտահոսել են Անկարայում քննվող դատական գործի շրջանակներում, որը դատախազ Սերդար Կոշկունը դատարանին ներկայացրել է 2016 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում: Գլխավոր շտաբի բոլոր էլեկտրոնային նամակները հեղաշրջումից երկու ամիս առաջ առգրավվել են դատախազության կողմից։

Գլխավոր շտաբը խուճապի է մատնվել գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի պատճառով և դատարանին կոչ է արել թույլ տալ փաստաթղթերի ստուգումը մինչև դրանք ներկայացնելը: Սակայն, ըստ ամենայնի, դատախազներն անտեսել են այդ մտավախությունները:

Աղբյուրը` Armenpress

Կայքը` Generalnews.am