Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
13/04/2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլու-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է Աֆղանստանի խաղաղության գործընթացին և այդ համատեքստում Ստամբուլում անցկացվող կոնֆերանսին առնչվող մի շարք հարցեր:
Նշվում է, որ զրուցակիցները նաև անդրադարձել են Սիրիայի ու Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներին: