«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում կկայանա «Ֆրանսիական երաժշտական խաչմերուկ» համերգը

28/04/2021

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի «Ֆրանսիական երաժշտության խաչմերուկ» խորագրով համերգը։

Համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։

Կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Ժան Բատիստ Լյուլլի, Պիեռ Բոնեի և այլոց գործերը։