«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամփոփվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթը

06/02/2021

Ամփոփվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթը։ Ստացվել էր 54 հայտ։ Պարգևատրվող ծրագրերի թիվը 41-ն է, ընդ որում՝ այդ ծրագրերում ավելի քան 10 հայտեր խմբային են, այսինքն՝ ներկայացված են տարբեր մանկավարժների և աշխատակիցների միջև համագործակցության եղանակով։  

«Գնահատող հանձնաժողովում, բացի նախարարությունից, ընդգրկված էին նաև հասարակական կազմակերպությունների, աշակերտական խորհրդի, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներ։
 

Իհարկե, ընթացքում տեսանք նաև ծրագրի բարելավման տեղերը, որի շուրջ կաշխատենք մինչև մյուս մրցույթը, բայց կարևոր է, որ ժամանակի ընթացքում կարող ենք ստանալ մանկավարժական և կրթական նորարարությունը խթանող լավ գործիք։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ՖԲ էջ