«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՖՈՏՈ. Կայացել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

31/03/2021

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 30-ին կայացել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։

Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։

Զորամասի հրամանատարությունը նորակոչիկներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգավորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։