«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարադոնայի ժառանգությանը հավակնում է առնվազն 16 մարդ

10/12/2020

Նոյեմբերի 25-ին մահացած Դիեգո Մարադոնայի ժառանգությանը հավակնում է առնվազն 16 մարդ, գրում է The Sun-ը։ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդի կարողությունը գնատվում է 40 միլիոն եվրո՝ Արգենտինայի, Շվեյցարիայի եւ Դուբայի բանկերում հաշիվներ, բազմաթիվ ավտոմեքենաներ եւ էլիտար անշարժ գույք տարբեր երկրներում։

Մարադոնան ունի պաշտոնական հինգ զավակ, եւս յոթը հավակնում են այդ կարգավիճակին։ Ժառանգության համար պայքարին միացել են նաեւ նրա չորս քույրերը։
Արգենտինայի օրենքներով, կտակի բացակայության դեպքում, բոլոր ժառանգներն ունեն հավասար իրավունքներ։ Դա վերաբերում է նաեւ երեխաներին, որոնց մասին տեղյակ չի եղել մահացածը։ Եթե ԴՆԹ-ով ապացուցվի կապը, նրանք նույնպես հավասար իրավունք կունենան։
 

News.am