Ամեն օր դպրոց հաճախելը կախված կլինի կորոնավիրուսային իրավիճակից. ԿԳՄՍ նախարար
19/02/2021
Ամեն օրը դպրոց հաճախելը կախված է կորոնավիրուսային իրավիճակից, այս պահին բավականին մեղմ է այն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով՝ դպրոցների բնակակոն ռեժիմին անցնելու համար սպասում են Առողջապահության նախարարության հրահանգին:
«Աշակերտներն արդեն իսկ հաճախում են դպրոցներ, ուղղակի մի սահմանափակում կա.. 20-ից ավելի աշակերտ պետք է չլինի դասարանում, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, նույնիսկ դպրոցների սննդի կետերն են գործում: Այսօր միտում կա, որ կանցնենք բնականոն ռեժիմի»,- ասաց նախարարը, սակայն չհստակեցրեց, թե կա՞, արդյոք, նման որոշում, թե ոչ: