«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ. ԿԱՊԱՌՈՍ

25/03/2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ հանդես է եկել ուղերձով, առաջին մրցակիցը Լիխտենշտեյնն է։

«Շատ մեծ հույսերով և խանդավառությամբ ենք ընդունում  մեր նոր մարտահրավերները։ Խաղալու ենք բոլորս՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիան և առհասարակ ողջ երկիրը:  Ազգային հավաքականը բոլորս ենք, ուստի բոլորս էլ պիտի մասնակցություն ունենանք։ Մենք միայն պետք է առավելագույնն անենք երկրի համար։ Չնայած նրան, որ մեր առջև իրոք լուրջ խնդիր  է դրված, բայց մենք պետք է ամեն ինչ անենք նպատակներին հասնելու համար»,- ասել է իսպանացի մասնագետը։

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը, հիշեցնենք, մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։45-ին։