«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունը․ ԵԽ անդամ

18/06/2021

Կիպրոսից Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունը: «Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունը։

Կոչ եմ անում ԵՄ հանձնաժողովին՝ էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- գրել է կիպրոսցի պատգամավորը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ հարուցեց 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Նրանց դատավարությունը տեղի կունենա հունիսի 22-ին։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։ Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։

Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։
 

Աղբյուր՝  factor.am