«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զգուշավոր լավատեսությամբ եմ գնահատում իմ և Կուլեբայի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ. Ուկրաինայի պաշտպանության նախարար

26/03/2022

Ես զգուշավոր լավատեսությամբ եմ գնահատում իմ և Դմիտրո Կուլեբայի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ ղեկավարության հետ քննարկել է երկրի բանակի ՛՛հրատապ պահանջները՛՛:

Ռեզնիկովը ՛՛հուսադրող՛՛ է որակել Բայդենի խոսքը, որ Ուկրաինան ոգեշնչել է ողջ աշխարհը։