«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը 4-րդն է Եվրոպայում

24/04/2021

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բազելում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Հայաստանի ուներ երկու մարզիկ` Վահագն Դավթյան և Արթուր Ավետիսյան:

Օղակներում վարժությունում Դավթյանը վաստակեց 14.658 միավոր, իսկ Ավետիսյանն արժանացավ 14.866 միավորի: Դավթյանը 8-րդն է, իսկ Ավետիսյանը` 4-րդն է

Ավելի վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: