«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում․ Փաշինյան

21/10/2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ առաջնագծում՝ Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: 

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդն արդեն մարտի է նետում իր վերջին ռեզերվները: Այո՛, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում նրանց»,- ասաց վարչապետը:

Նա պարզաբանեց, թե ինչու Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնվում: «Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմիններն, ի վերջո, հավաքվեն, խնամվեն և պատշաճ ձևով հուղարկավորվեն»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը վախենում է, որ կբացահայտվեն վարձկանների և թուրք զինվորների մեծաքանակ դիակները:

Փաշինյանը նաև նշեց, որ հակառակորդը ահռելի քանակի զինտեխնիկայի կորուստ ունի, որն արդեն հասնում է մոտ միլիարդ ու կեսի: 

«Մենք այսօր պետք է կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի, այլ հերոսական հատվածը: Մեզնից յուրաքանչյուրը, ով այս գործին նվիրվում է, պետք է զինվորական երդման տրամաբանությամբ գործի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է ձևավորվեն կամավորական ջոկատներ,  ձևավորվելուց հետո դիմեն զինկոմիսարիատներ, դրանից հետո արդեն զինվորական տրամաբանության մեջ աշխատանքը կընթանա: 

«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»,- եզրափակեց Փաշինյանը: