«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կլինեն նավահանգիստներ և այլ ենթակառուցվածքներ. Էրդողանը՝ «Ստամբուլ» ջրանցքի մասին

30/06/2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մի քանի տարուց «Ստամբուլ» ջրանցքի շահագործման մասին։
«Ստամբուլ» ջրանցքի շինարարությունն ընթանալու է Բոսֆորի նեղուցի զուգահեռ ուղղությամբ և միացնելու է Մարմարա և Սև ծովերը:
Էրդողանը նախորդ շաբաթ օրը մասնակցել է Ստամբուլյան ջրանցքի շինարարության մեկնարկի արարողությանը: Ծրագիրը սկսվել է ապագա ջրանցքի վեց կամուրջներից մեկի տեղադրմամբ:
«Մենք կառուցում ենք ոչ միայն ջրանցքը. կլինեն նավահանգիստներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք շատերին աշխատանք կտան. ջրանցքը նոր շունչ կհաղորդի Ստամբուլին: Վեց տարի անց այն պատրաստ կլինի», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:
Նրա խոսքով ՝ ջրանցքի շուրջ նախատեսվում է կառուցել սեյսմակայուն տներ, որտեղ բնակվելու է շուրջ 500 հազար մարդ: Թուրքիայի ղեկավարը կրկին մեղադրել է ընդդիմությանը ջրանցքի կառուցմանը խանգարելու մեջ:
Ակնկալվում է, որ նոր ջրանցքով առաջին նավերը կանցնեն 2028 թվականին։
«Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կարժենա 15 միլիարդ դոլար։