«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Չելսին» Չեմպիոնների լիգայում ջախջախեց «Սևիլիային»․ Ժիրուն պոկերի հեղինակ դարձավ

04/12/2020

Անգլիական «Չելսին» հաղթեց իսպանական «Սևիլիային»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում առաջին տեղում հայտնվելով:
Սևիլիայում կայացած E խմբի հինգերորդ տուրի հանդիպումն ավարտվեց 4: 0 հաշվով: Պոկերի հեղինակն դարձավ Օլիվիե Ժիրուն 8-րդ, 54-րդ, 74-րդ և 83-րդ րոպեներին, ով վերջին գնդակը խփեց 11 մետրանոցից: «Չելսին» վաստակեց 13 միավոր և ապահովեց խմբում իր առաջին տեղը, «Սևիլիան» իր 10 միավորով նույնպես անցավ 16-րդ փուլ և խմբային փուլը կավարտի երկրորդ տեղում: Դեկտեմբերի 8-ին կայանալիք վերջին տուրում «Չելսին» կհյուրընկալվի «Կրասնոդարին», «Ռենը» սեփական հարկի տակ կխաղա «Սևիլիայի» հետ, թեև երկու խաղերն էլ մրցաշարային արժեք չեն ունենա: