«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բլինկենն ու Չավուշօղլուն «ՆԱՏՕ»-ի համաժողովի շրջանակում քննարկել են տարածաշրջանային հարցեր

02/12/2021

ԱՄՆ պետքարտուղարությունը չորեքշաբթի օրը, հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Լատվիայում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

Պետքարտուղարությունը հայտնել է, որ «Բլինկենը Դավութօղլուի հետ քննարկել է Եթովպիայի ճգնաժամը և համատեղ ջանքերը՝ ուղղված Սևծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք քննարկել են նաև «ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ», իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Աֆղանստանում։

«Քննարկումները շարունակվել են անցյալ ամիս Հռոմում ԱՄՆ նախագահներ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ համագործակցության և այլ առաջնահերթությունների, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ զրույցի շարունակություն»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Իսկ «ՆԱՏՕ»-ն սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ՝ չորեքշաբթի Լատվիայում կայացած հանդիպման ժամանակ, եթե Ուկրաինայի դեմ ուժ կիրառվի։

Մինչդեռ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը կլինի Ռուսաստանի կողքին, եթե բախվի «Ուկրաինայի ագրեսիայի»։ Նա նաեւ ընդգծել է, որ «հանրապետության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների բոլոր կայանքները, բացառությամբ մեկի, պատրաստ են օգտագործման»։