«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում մեկնարկել է Արցախում ռադիոալիք բացելու մրցույթը

10/02/2021

Ադրբեջանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի կողմից հայտարարվել է մրցույթ՝ Արցախում և հարակից շրջաններում 102.7 ՄՀց գործառնական հաճախականությամբ տարածաշրջանային ռադիոալիք բացելու համար: Ըստ SalamNews-ի՝ մրցույթը կշարունակվի մինչև մարտի 12-ը:

Կանոնադրական կապիտալում օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնաբաժնով իրավաբանական անձինք, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, նախկինում  ծանր կամ հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործություններում ներքաշված անձինք, նաև նրանք, ում անգործունակությունը կամ իրավունակության սահմանափակումը հաստատվել են դատարանի կողմից, քաղաքական կուսակցությունները և կրոնական կազմակերպությունները չեն կարող մասնակցել մրցույթին: