«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հովհաննես Թումանյան - պոեմ «Մարոն» Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

19/02/2021

Հովհաննես Թումանյանի ամենավաղ ստեղծած պոեմներից է: Առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 11-րդ հատորի 136-146-րդ էջերում:
Պոեմի կենսական հիմքը նահապետական բարքերով ապրող գյուղի աղջիկների վաղահաս բռնի ամուսնության և կնոջ ստրկական վիճակի փաստերն են: «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ պահպանվել է պոեմի ստեղծման կոնկրետ շարժառիթի մասին Թումանյանի վկայությունը: Այնտեղ նշված է. «1. Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»: Ինչպես տասնամյակներ առաջ վկայել են Ն. Թումանյանն ու Ա. Ինճիկյանը, Անտոնյան Սաքոյի դստեր հետ կապված նույն դեպքը մինչև այժմ էլ Դսեղում պատմում են»: