«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մանուել Նոյերի հակառեկորդը

19/11/2020

Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հակառեկորդի հեղինակ է դարձել Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում:

34-ամյա Նոյերը կարիերայում առաջին անգամ 1 հանդիպման ընթացքում սեփական դարպասն ընդունեց 6 գոլ:

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Նոյերը մասնակցել է 96 հանդիպման:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում գերմանացիները 0:6 հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին: Դա Գերմանիայի հավաքականի ամենախոշոր պարտությունն էր 1931 թվականից հետո:

news.am