«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիրիայում ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է Թուրքիայի 12 զինվորական

07/04/2021

Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող թուրքական ռազմաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական բանակի 12 զինվոր է զոհվել ու վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Դեպքը տեղի է ունեցել սիրիական Ալ-Հասեկ նահանգում:
Սիրիական «Ալ-Վաթան» թերթը գրում է, որ մի քանի թուրք զինծառայողներ, ինչպես նաև տարածքում տեղակայված գրոհայինները պայթեցվել են հակահետեւակային ականներից Ռաս ալ-Էյն գյուղի մոտակայքում, որը գտնվում է քաղաքից 38 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Դեպքը տեղի է ունեցել միջազգային M4 մայրուղու մոտակայքում ՝ Ռեյխանանիա գյուղի մոտակայքում:
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: Երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը բազմիցս շեշտել է, որ որոշ արտասահմանյան պետությունների բանակների ստորաբաժանումները գտնվում են Արաբական հանրապետության տարածքում ՝ առանց իրավական հիմքերի, մասնավորապես ՝ առանց պաշտոնական Դամասկոսի թույլտվության:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան