Թալանել են «Ռոմայի» պաշտպան Կրիս Սմոլինգի տունը
16/04/2021
Հռոմում կողոպտել են իտալական «Ռոմայի» անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգի առանձնատունը, հաղորդում է La Gazzetta dello Sport։ Գիշերը տեղի ունեցած կողոպուտի ժամանակ ֆուտբոլիստը, նրա կինն ու երեխան քնած են եղել։ Զինված կողոպտիչները Սմոլինգին ստիպել են բացել չհրկիզվող պահարանը եւ տալ թանկարժեք ձեռքի ժամացույցներ եւ ոսկերչական զարդեր։
Առավոտյան ժամը 5–ին Սմոլինգը զանգել է ոստիկանություն եւ հայտնել տեղի ունեցածի մասին։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։ «Ռոմայում» աջակցութուն են հայտնել Սմոլինգին։