«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը ներկա է եղել ռուս-բելառուսական զորավարժություններին, որին մասնակցում են նաև հայ զինվորականներ

13/09/2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Նիժեգորոդսկի մարզ, որտեղ անցկացվում են «Запад-2021» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները:

Известия պարբերականի փոխանցմամբ՝ մանևրներում ընդգրկված են նաև զինվորականներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից և Հնդկաստանից:

Զորավարժությունների հիմնական փուլի շրջանակներում նախատեսվում է մշակել ռուս և օտարերկրյա զինվորական ստորաբաժանումների փոխգործակցությունը:

Ըստ պարբերականի՝ «Запад-2021» զորավարժություններին մասնակցում է շուրջ 200 հազար զինծառայող, ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, գրեթե 760 միավոր ռազմական տեխնիկա, 15 նավ: Զորքերը մարզվում են Բելառուսի 5 և Ռուսաստանի 9 զորավարժարաններում, Բալթիկ ծովում: