«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գեղասահորդներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում

12/12/2020

Համաշխարհային սպորտում անորոշությունները դեռևս շարունակում են մնալ ավելի շատ, քան հստակ մրցաշարային օրացույցն ու համաձայն դրանց կառուցված մարզումային ծրագրերը։ Դրա վառ օրինակը դարձավ գեղասահքը։ Նկարահանումից առաջ Սլավիկ Հայրապետյանը պատրաստվում էր գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, սակայն ժամեր անց ամեն ինչ փոխվեց։

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հունվարի 25-31-ը, հետաձգվեց: Մարզաձևի միջազգային միության հայտարարությունում նշվում է, որ վերջնականապես որոշվել է չեղարկել նաև Պեկինի Մեծ մրցաշարը: Աշխարհի առաջնության անցկացումը դեռևս ուժի մեջ է. այն նախատեսված է մարտին, Ստոկհոլմում:

Մարզիկները, որոնք տարատեսակ խնդիրների ու կորոնավիրուսային համավարակի պատճառով առանց այդ էլ բաց էին թողել բազմաթիվ մրցաշարեր ու կորցրել իրենց մարզավիճակը, այժմ էլ ստիպված են մոռանալ տևական դադարից հետո առաջին խոշոր եվրոպական մրցաշարի մասին։

Տարվա ընթացքում պարտադրված դադարը ու մարզումային ծրագրում առկա բացթողումներն իրենց հետքը թողել են։ Սլավիկ Հայրապետյանը խոստովանում է, որ կարճ ժամանակահատվածում պարզապես փորձում են վերագտնել կորսվածը, իսկ մեծ մրցաշարերը հնարավորություն են իրապես հասկանալու և ստուգելու, թե ինչ մարզավիճակում են իրենք գտնվում։

Երևանում Սլավիկ Հայրապետյանի հետ մարզվում են նաև միջազգային վարկանշային մրցաշարերի նախապատրաստվող Միքայել Սալազարյանն ու Մարինա Ասոյանը, սակայն ամեն ինչ կարող է փոխվել մեկ օրվա՝ մի քանի ժամվա ընթացքում։ Անգամ եկող տարվա համար գեղասահքի Հայաստանի ֆեդերացիան որևէ հստակ ու վերջնական դրված օրացուցային պլան չունի։ Մարզումային ծրագիրն ուղղակի փոխկապակցված է միջազգային մրցաշարերի հետ և ունենալ հստակ օրացույց նման պայմաններում՝ պարզապես չես կարող։

Այդուհանդերձ, մարզիկները շարունակում են մարզվել։ Առանց սառույց պայմաններում տարվում է աշխատանք ֆիզիկականի, երբ սառույցը կա, արդեն հնարավոր է աշխատել նաև գեղասահքի բուն էլեմենտների վրա։ Ու չնայած անհատական գեղասահքում չի ենթադրվում, որ մարզիկները պետք է լինեն իրար մոտ ու դեռ ավելին՝ ենթադրաբար իրենք միմյանցից պահպանում են ավելի քան անվտանգ հեռավորություն, սահադաշտային պայմաններ ունեցող մարզադպրոցները տևական ժամանակ չէին շտապում բացվել ու ընդունել իրենց սաներին։ Դա իր հերթին է´լ ավելի էր դժվարեցնում պրոֆեսիոնալ մարզիկների՝ առանց այդ էլ սահմանափակներով մարզումները։

1Lurer.am