Ռուսական կողմն «Իսկանդերով» ոչնչացրել է ուկրաինական զենիթահրթիռային համալիրը. ՌԴ ՊՆ
26/03/2022
Ռուս զինծառայողներն ՛՛Իսկանդեր՛՛ օպերատիվ մարտավարական համալիրից արձակված հարվածով ոչնչացրել են Կիևի շրջանում տեղակայված ուկրաինական ՛՛Բուկ՛՛ հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
՛՛Իսկանդեր՛՛ օպերատիվ մարտավարական համալիրից հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ ՛՛Բուկ՛՛ զենիթահրթիռային համալիրի տեղակայման դիրքի ուղղությամբ, հարվածը վերահսկվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, թիրախին ուղղված ճշգրիտ հարվածով զենիթահրթիռային համալիրը ոչնչացվել է՛՛,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: