«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին

28/11/2023

ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերին նորից այցելել են հայ գերիներին, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը, եւ Հայաստանում բռնված ադրբեջանցիներին։ Այս մասին APA-ին տեղեկացրել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Տեղեկատվության համաձայն՝ առերես հանդիպումներ են եղել կալանավորվածների հետ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների անդամների հետ շփումների համար։

«Իր մանդատին համապատասխան՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորվածների հետ վերաբերմունքը եւ նրանց պահման պայմանները, ստեղծում պայմաններ ընտանիքների հետ շփումները շարունակելու կամ դրանք ստեղծելու համար։ ԿԽՄԿ ընթացակարգերի համապատասխան՝ դիտարկումների եւ այցելությունների մասին հանձնարարականները հասցվում են միայն կալանավորած կողմին»,- նշվել է հաղորդագրությունում։