«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեղի ունեցավ ու ավարտվեց 2020/21թթ դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադան. Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան էջից

24/02/2021

Տեղի ունեցավ ու ավարտվեց 2020/21թթ դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադան։ 7-12 դասարանների բոլոր դիպլոմներն ու գրեթե բոլոր գովասանագրերը (43 հատ) շահեցին Երևանի ֆիզմաթ դպրոցի ու Քվանտ վարժարանի աշակերտները։ Երկու գովասանագրեր շահեցին Գյումրիի Ֆոտոն վարժարանի սաները, իսկ 7-րդ դասարանցիներից մեկ գովասանագիր շահեց Եղեգնաձորի N1 հիմնական դպրոցի աշակերտ Կարապետյան Արամը։

Իրավիճակն այլ է 5-6 դասարանցիների մոտ։ Է՛լ Վանաձորի N4 , է՛լ Աբովյանի N7, է՛լ Եղիպատրուշի միջնակարգ, է՛լ Կապանի N3 դպրոց, է՛լ Արգավանդի, է՛լ Ջրաշենի, է՛լ Հրազդանի N7 և Երևանի տարբեր դպրոցներ։ Ցավոք, 5-6 դասարանցի մարզերից հաղթողները հետագայում կորում են տեսադաշտից ու բարձր տարիքում նույնիսկ չեն հասնում եզրափակիչ փուլ։ Մարզերում կորցնում ենք մարդկային ներուժի հսկայական պոտենցիալ։

Վերջին տարիներին օլիմպիադայի հանձնաժողովի անդամների մեծ մասը վերջին տարիների միջազգային օլիմպիադաների հաղթողներն են, որոնք էլ փայլուն կերպով կազմակերպում են հանձնաժողովի աշխատանքները, աչքաթող չեն անում ոչ մի աշակերտի ոչ մի միտք։ Եկել է ժամանակը, որ այս ամբողջ ներուժը տարածվի ամբողջ Հայաստանով ու այս երիտասարդներն իրենց մարդկային ու մասնագիտական որակները տարածեն բոլոր դպրոցներով։ Սկսենք գծել 3 տարվա պլան։