Տոկիոյում կհնչեն Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Բեթհովենի երկերը
20/05/2021
Ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկան Տոկիոյում կայանալիք համերգին կկատարի Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և Բեթհովենի ստեղծագործությունները, հաղորդում է generalnews.am-ը։
Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ համերգային երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
Միջոցառումը կազմակերպվել է «Ճապոնիա-Հայաստան ընկերակցական միության» կողմից՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: