«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա ԱԱԾ-ից. Վահե Էնֆիաջյան

16/06/2020

Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա: Հիմա կսպասենք հետագա զարգացումներին: Այս մասին ԱԱԾ-ի մոտ, որտեղ հարցաքննվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, թե այս պահին Ծառուկյանի հարցաքննության ընթացքի մասին մանրամասների չեն տիրապետում:

Հարցին՝ այսինքն՝ Ծառուկյանը չի՞ ձերբակալվելու, Էնֆիաջյանն արձագանքեց, թե նախնական տեղեկություններ ունեն, որ նա դուրս կգա:

Էնֆիաջյանը հայտնեց նաև, թե այսօր էլ Ծառուկյանի ու ԲՀԿ աջակիցներին բերման են ենթարկել ոստիկանություն. «Այսօր էլ Երևանի ոստիկանության բաժանմունքում տեղ չի եղել, սկսել են Էջմիածնի, Մասիսի, Արարատի բաժանմունքներ տեղափոխել մարդկանց: Ընդ որում, դրանից հետո էլ եղավ մի ժամանակահատված, որ այնտեղ էլ տեղ չէր մնացել, և մարդկանց պարզապես հեռացնում էին տարածքից և բաց էին թողնում»,-ասաց Էնֆիաջյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ իրենք շարունակու՞մ են պահանջել Կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, թե իրենց համոզմունքն ու մոտեցումները չեն փոխվել. «Եթե ոլորտներում կան ձախողումներ, արդյունքներ չկան, այդ ոլորտի պատասխանատուների հետ ի՞նչ կերպ են վարվում»,-ասաց նա՝ նշելով, թե շարունակում են հրաժարական պահանջել:

Էնֆիաջյանը հայտնեց, թե տարբեր քաղաքական ուժերի, անհատների, ՀԿ-ների հետ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում՝ այս իրավիճակի հետ կապված, կայանալու են հանդիպումներ:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am