Հայ շախմատիստուհիների արդյունքները. Women’s World Rapid Chess Championship 2021
27/12/2021
Վարշավայում ընթանում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարի առաջին օրը կայացել է 4 տուր: Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը վաստակել է 2,5 միավոր և կիսում է 24-41 տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սուսաննա Գաբոյանն ունի 1,5 միավոր: 4 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջատարները ռուսաստանցի Վալենտինա Գունինան և Ալեքսանդրա Կոստենյուկն են:
Այսօր կկայանա ևս 4 տուր։ Կանանց մրցաշարը բաղկացած է 11 տուրից: