«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփ. «Ամերիկացի հրեաները չեն սիրում Իսրայելին»

19/06/2021

Իսրայելի «7-րդ ալիք» հեռուստատեսությունը մեջբերում է ԱՄՆ նախկին նախագահի խոսքերը, որ երկրի հրեաները հիասթափեցրել են իրեն Իսրայելին աջակցելուց, և որ նրանք բավականաչափ չեն աջակցել Իսրայելին, քանի որ եթե դա պատահեր, նա պետք է հաղթեր: 
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տունը լքելուց հինգ ամիս անց, «Ami Magazine» հրեական ամսագրին, որը անգլերենով հրատարակվում է միաժամանակ ԱՄՆ-ում և Իսրայելում, ասաց, որ իր պարտությունը ընտրություններում ցույց տվեց, որ հրեական փոքրամասնությունը Միացյալ Նահանգներում չեն սիրում Իսրայելին¹:
Նա հիասթափություն հայտնեց իսրայելական ռեժիմին իր լիակատար աջակցության կապակցությամբ՝ ասելով, որ այս ամբողջ օգնությունն ու աջակցությունը չկարողացան համոզել ամերիկացի հրեաներին աջակցել իրեն:
«Գիտե՞ք ինչն ինձ զարմացրեց», - ասաց նա կոպտորեն: «Ես լուծեցի Գոլանի բարձունքների հարցը Իսրայելի համար, ես նաև գործնականում ճանաչեցի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, և ամեն կերպ խառնվեցի Իրանի վրա ճնշման խնդրին, ես հայտարարեցի, որ միջուկային գործարքը աղետ է, մի՞թե ես դրանք չարեցի», - վրդովված հայտարարեց Թրամփը:
«Ես շատ այլ բաներ էլ եմ արել, բայց ԱՄՆ-ում ապրող հրեաները չեն սիրում Իսրայելին այնպես, ինչպես պետք է սիրեն»:
Նա խոստովանեց, որ չնայած Իսրայելի համար ձեռնարկած բոլոր գործողություններին, ինքը շահել էր հրեաների ձայների ընդամենը 25 տոկոսը:
Թրամփն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում: ԱՄՆ նախկին նախագահն արդեն 2019-ին ասել էր, որ ԱՄՆ-ում մենք լավ հրեաներ ունենք, բայց նրանք չեն սիրում Իսրայելին այնպես, ինչպես պետք է:
 #ՓԱԿԱԳԻԾ