«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այդ լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում՝ Պուտինը պատասխանել է Արցախի ժողովրդի անվտանգության մասին հայ պատանու հարցին

30/06/2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  «Առաջին» ալիքի կազմակերպած  «Ուղիղ կապ 2021» հեռուստաեթերի ժամանակ պատասխանել է երկրի քաղաքացիներին հուզող հարցերին։ Ի թիվս այլ հարցերի նա նաև պատախանել է  Բալաշիխայում բնակվող 11-րդ դասարանցի Երեմ Հարությունյանի հարցին։ Պատանին մինչ հարցը հնչեցնելը, նախ ընդգծել է ՌԴ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այնուհետև հետաքրքրվել, թե արդյո՞ք Մոսկվան կարող է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը: Ի պատասխամ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինն ասել է․

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այդ լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում, և ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առաևել ևս Ղարաբաղի բնակիչները։ Եթե մենք ապրենք խաղաղ ու բարեկամաբար, ապա պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար, և  ոչ միայն անվտանգության ոլորտում: Ես նկատի ունեմ տնտեսական և սոցիալական զարգացումը, որի կարիքն Ղարաբաղում ապրող մարդիկ շատ ունեն: Անհնար է անընդհատ ապրել անհանգստության մեջ, որ զինված բախում կսկսվի, մենք դա հիանալի հասկանում ենք: Սա հասկանում  են նաև   Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարները»,- ասել Պուտինը։

Նրա խոսքով ՝ ստեղծվել է եռակողմ խումբ, որը զբաղվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծմամբ։