«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը ֆիզիկապես ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը, ուզում է Հայաստանն էլ ոչնչացնել բարոյապես

07/03/2021

Պարոն Չաքրյան, վերջին շրջանում կառավարությունը, քաղաքական ուժերը խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է կատարվում։
Բաքվի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսներից մեկը հայտարարել է, թե ցեղասպանություն բառը պետք է շատ զգույշ օգտագործել, որովհետև բազմաթիվ հայ զինվորներ Բաքվում հարյուրավոր  ադրբեջանցիներ են սպանել: Ես չեմ հասկանում, թե երբ են սպանել: Ինքը վերջին տարիները նկատի ունի, բայց ի՞նչ հայ  զինվոր Բաքվում: Ռուս հոգևորականներն էլ պակաս տականք չեն, եթե տականք չլինեն, Քրիստոսն իր աշակերտների ոտքերն էր լվանում, սրանք էլ գնում են Քրիստոսի խաչը վզներին Պուտինի ձեռքն են համբուրում: Կիրիլ պատրիարքն էլ 2016-ին էր կասկածի տակ դրել Հայոց ցեղասպանությունը, սկանդալային հայտարարություն էր արել: Այն դեպքում, երբ Ռուսաստանի Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ է Կիրիլը նման բան անում, որովհետև ինչ-որ տեղից հրահանգ է ստանում: Եթե Պուտինի ձեռքը համբուրում են, հո չե՞ն կարող նրա ասածները չկատարել: Այսինքն մենք գործ ունենք մի դաշնակցի հետ, որի բոլոր գործողություններն ընդամենը հանգում են հայատյացության: Այստեղ են ասել՝ Տեր իմ Աստված, դու ինձ պաշտպանիր իմ բարեկամներից, թշնամիներիցս ես ինքս կպաշտպանվեմ:
Կառավարությունը, քաղաքական այդ ուժերը երեւի ուզում են, որ մենք հլու-հնազանդ նայենք Պուտինի աչքերին, սպասելով, թե ինչ շնորհ կանի մեզ Արցախի Հանրապետությունը ոչնչացնելուց հետո: Ի դեպ, 1920 թվականին Մուստաֆա Քեմալը, որ դեռ Աթաթուրք չէր կոչվում, Ալեքսանդրապոլ արշավող Կարաբեքիրին հրամայել է ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնել Հայաստանը: Պուտինը ֆիզիկապես Արցախի Հանրապետությունը ոչնչացրեց, հիմա էլ փորձելով Հայաստանը դարձնել կամազուրկ պետություն, ուզում է բարոյապես ոչնչացնել: Ժամանակին իրենց առաջնորդներն էլ հայ ազգի դահիճների՝ Էնվերի, Ջեմալի ու Թալեաթի հետ էին համագործակցում: Նրանք փախել էին Օդեսա, ռուսները նրանց տարան Լեհաստան, ապա Գերմանիա: Նրանք երեքն էլ մեկնել էին Մոսկվա, Էնվերին գործուղել էին Միջին Ասիա: Ջեմալն էլ Թբիլիսիում հաստատվեց, որտեղ արդեն խորհրդային կարգեր էին: Այսինքն ռուսներն անմիջականորեն հովանավորել են հայ ազգի դահիճներին: Ինչո՞ւ Լենինն ու Տրոցկին կարող էին հովանավորել Էնվերին, Ջեմալին ու Թալեաթին, իսկ Պուտինը Էրդողանին ու Ալիևին չի հովանավորի: Էստեղ են ասել, շունը շնից, բոլորը մի տնից:
Պատմության ինստիտուտը մի գիրք էր հրատարակել՝ «Հայկական հողերի բռնակցումը Թուրքիային և Ադրբեջանին»: Այնտեղ պարզորոշ գրված էր, որ Ստալինը Ռուսաստանի բանվորական կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյում, որտեղ ներկա են եղել նաև Օրջոնիկիձն ու Կիրովը, Ադրբեջանի ներկայացուցիչ Նարիմանովին ասել է, որ Ղարաբաղը մնում է Հայաստանի կազմում, Օրջոնիկիձեն և Կիրովը հաստատում են, որոշումը ստորագրվում է: Հետո գնում է Բաքու, դիմում է ոչ թե Կովկասյան բյուրոյին, այլ Ռուսաստանի բանվորական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոյին: Օրակարգ են մտցնում, որ քննարկեն, բայց Լենինն ու Տրոցկին հրամանագիր են ստորագրում, որ պետք է մնա Ադրբեջանի կազմում: Բացի այդ, Իգդիրը երբեք չի եղել Օսմանյան կայսրության կազմում, քեմալականների ազգային ուխտի մեջ դա չէին մտցրել, որպես բոնուս նրանց տվեցին Իգդիրը:

Ռուսաստանից պե՞տք չէ ընդհանրապես որևէ դրական բան ակնկալել:
Ինքներդ տեսեք. Արցախ գոյություն ունի՞, Հայաստանի վիճակը նայեք: Մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանը գնում է էնտեղ հարցազրույցներ է տալիս, և ուշքներն ու միտքը Պուտինին քծնելն է: Նույնն էլ վերաբերում է իշխանություններին: Չեն քծնում ակնհայտ, բայց երախտագիտության խոսքերը, կամ Ռուսաստանի հետ դաշինքին հավատարմության հավաստիացումները հաճոյանալու դրսևորումներ են, մինչդեռ մենք 5 հազար զոհ ունենք: Ռազմական փորձագետներն ասում են, որ վիրավորների թիվը զոհերի թվից առնվազն 4 անգամ պետք է շատ լինի, այն էլ եթե ռազմական գործողությունը փայլուն ես իրականացնում: Այսինքն վիրավորների թիվը մոտ 20 հազար է: Բայց այդ մարդիկ նաև ընտանիք ունեն, եթե նրանց էլ գումարենք հարազատ-բարեկամներին, ապա 200-300 հազար մարդ Հայաստանում իր կաշվի վրա է զգացել Ռուսաստանի և Պուտինի «բարեկամության» հետեւանքները:

https://www.lragir.am/