«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրիկ Բազինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 4-ին

29/04/2021

Կանադահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 4-ին Մեքսիկայում. նրա մրցակիցը կլինի 34-ամյա ամերիկացի Սքոթ Սիգմոնը:

Բազինյանը պաշտպանելու է WBA-ի վարկածով իր չեմպիոնական գոտին, ինչպես նաև փորձելու է նվաճել WBC-ի վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին:

Նրա առաջիկա մրցակիցը՝ ամերիկացի Սիգմոնը, պրոֆեսիոնալ ռինգում 2008թ-ից սկսած 50 մենամարտ է անցկացրել ու դրանից 35-ում հաղթել է, կրել 14 պարտություն ու մեկ մենամարտ էլ ավարտել ոչ-ոքի:

Էրիկ Բազինյանը ներկայումս իր քաշային կարգում WBO-ի վարկածով դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 4 -րդ, WBA-ի վարկածով ՝ 9-րդ, իսկ IBF-ի վարկածով ՝15-րդ հորիզոնականը: