«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան Արևմուտքին կոչ է անում լսել Ռուսաստանի անվտանգության փաստարկները

27/03/2022

Արևմտյան երկրները պետք է լսեն Ռուսաստանի անվտանգության փաստարկները։ Այս մասին մարտի 27-ին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը՝ Կատարում Դոհայի ֆորումի ժամանակ։

Իր ելույթի ժամանակ Քալընն ընդգծել է, որ անհնար կլինի երկխոսություն հաստատել, եթե քանդվեն Ռուսաստանի հետ բոլոր կամուրջները։

«Իհարկե, անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել ուկրաինացիներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց, բայց մենք պետք է նկատի ունենանք Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։

Իբրահիմ Քալընը նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստվում է մոտ ապագայում կանոնավոր բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուկրաինական հարցի շուրջ»։

Մինչ այս Թուրքիայի ղեկավարն առաջարկել էր Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հանդիպում անցկացնել Անկարայում կամ Ստամբուլում։