«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մինչև բանակ գնալը Հայկն ասել է՝ ես, որ մահանամ, ինձ հերոսի նման են տանելու, իմ համար հիմն է հնչելու. (Տեսանյութ)

08/04/2021

«4․5 տարի սպասել ենք Հայկի ծնունդին։ Ամեն տեղ իրեն փորձել է՝ սպորտի, երաժշտության, նկարչության մեջ ու միշտ կիսատ է մնացել»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված Հայկ Աննիկյանի մայրը՝ Հռիփսիմե Լոբյանը։

Իրավաբան.net-ը  գրում է. Հայկի հայրը՝ Տիգրան Աննիկյանը ասում է, որ որդին իրենց միշտ հասկացել է, մտել է իր դրության մեջ․ «Երբ ինչ-որ մի բան էր ուզում ու չէր լինում, երբեք չէր նեղանում, չէր հակաճառում»,-նշում է նա։

Մոր խոսքով՝ Հայկի ծառայությունը 6 ամսով հետաձգել են, բայց առանց ծնեղներին զգուշացնելու գնացել կամավորագրվել է, որ շուտ մեկնի ծառայության․ «Ես պետք է ծառայեմ, իմ կյանքն է, ինձնից գործ չունեք։ Մահվանից շատ էր խոսում, ասում էր՝ կտեսնեք ես գնալու եմ, հերոս եմ դառնալու, գնալու եմ կանգնեմ բլորին, թուրքերին ասեմ՝ ես եկել եմ։ Ես, որ մահանամ, ինձ հերոսի նման են տանելու, իմ համար հիմն է հնչելու»,-նշում է մայրը։

Մանրամասները տեսանյութում