«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի կողմից ենթարկվում է սպառնալիքների. Ֆրանսիայի ԱԳՆ

02/04/2024

ՀՀ-ն հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում։ Այս մասին  Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ միևնույն ժամանակ նշելով, որ Ադրբեջանը հաճախ Հայաստանին է մեղադրում էսկալացիայի համար:

Սեժուրնեն, մասնավորապես, նշել է. «Մենք խոսեցինք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ, և թույլ տվեք ասել ձեզ, թե որքանով ենք մտահոգված այս կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի չափից դուրս է դառնում:

Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ Հայաստանին են մեղադրում էսկալացիայի համար, թեև Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այդ հատվածում:

Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում ԿՈՊ29-ից 6 ամիս առաջ»: